Առավոտյան ընդհանուր պարապմունք. փետրվարի 18-22

Ժամանակացույցը՝ փետրվարի 18-22, ժամը՝  9.00-9.15

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Պատասխանատուներ՝ Դիանա Գևորգյան և ընկերներ

08:50՝ Միասնական թումանյանական ունկնդրում՝  

 1,«Վարդը»- Ռոմանոս Մելիքյան, ջազ  մշակում

2.«Կիկոսի մահը»-Բամբիռ

3. ԱԽ, ի՜նչ լավ է

9.00 «Բարի լույսի զանգեր» 

Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:

Ճըղճըղալեն անուշ,անուշ:

 

Առուն հովտեն փախուստ կտա

Գըլգըլալեն անուշ, անուշ

Բարակ հովը կըշնկշընկա

Զըլզըլալեն անուշ, անուշ:

 

Երամ կապած կըռունկնն եկավ

Կըռկըռալեն անուշ, անուշ,

Տաղ կըկարդա քարեն լաքավ

Կըղկըղալեն անուշ, անուշ:

 

Ուրախ մարմնամարզություն

Միասնական կատարումներ՝

Երգում ենք անգլերեն

Երգում ենք ռուսերեն

Նախագիծ՝ Թումանյանը բերանացի

Ազգային պարեր՝

Փալանչո

Էջմիածին

Ծննդյան շնորհավորանքներ

Այլ հայտարարություններ

Երգերի բառեր՝

Գնացեք, տեսեք

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուփը.-
Գնացին տեսան`  այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը, փուփն ու այծը

Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել այծը.-
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,Այծն ու գայլը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել գայլը.-
Գնացին տեսան` արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել արջը.-
Գնացին տեսան` թուրն է կերել արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ` Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուրը.-
Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել ժանգը.-
Գնացին տեսան`յուղն է կերել ժանգը:
Յուղն  ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Իշու դնչիկ

Իշու դնչիկ, երկու փնջիկ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մին Վարդենիկ, մին Սմբուլիկ,

Չոշ տրանինա, նա-նա:

 

Զ՚ էշ քաշեցին ի հրապարակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

 

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

 

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ տրանինա, նա-նա:

Մեծարեցին արքայանաաաալ,

Չոշ, տրանինա, նա-նա:

 

 

(36) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>