Վերապատրաստումը Հյուսիսի նախակրթարանում

Այսօր մեզ այցելել էին վերապատրաստվողների մի խումբ՝ Մարուսյա Գալստյանը, Անահիտ Մոսինյանը, Կարինե Պողոսյանը, Անուշ Ադիբեկյանը, Գայանե Մխոյանը, Սոնյա Շահբազյանը, Լենա Հակոբյանը , Լաուրա Գևորգյանն և Արմինե Գրիգորյանը: Նրանց հետ երկու խմբով առավոտյան ծանոթացանք «Բարև ես…» խաղի միջոցով, որից հետո առավոտյան նախավարժանք արեցինք: Բաժանվեցինք խմբերի և նախաճաշեցինք: Իսկ նախաճաշից անմիջապես հետո մեզ միացավ նաև ընկեր Հասմիկը և միասին երգեցինք «Գնացեք, տեսեք…» երգը: Ժամը 11:30 մեզ հյուրընկալեցին 5 տարեկաններն իրենց «շրջիկ թատրոնով»: Նրանք մեզ համար կարդացին և բեմադրեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Որպես օրվա ամփոփում՝ կազմակերպվեց շրջայց Հյուսիսային դպրոց-պարտեզում: Միասին ճաշեցինք, սաներին պառկեցրեցինք և մասնակցեցինք մարզական պարապմունքին , որը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը:

Նյութը՝ այստեղ:

(22) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>