Հյուսիսային դպրոցի կոմպոստը՝ հին ու նոր եղանակներով

Հյուսիսում արդեն ինը ամիս է, ինչ իրականացվում է «Կոմպոստ» նախագիծը։ Օրվա սննդի մնացորդները՝ մրգի, բանջարեղենի կլեպներ, միջուկներ, աղբամանը լցվելու փոխարեն թաղվում էին հողի տակ։ Երկարացված օրվա սովորողները նկուղից վերցնում էին բահեր, պատգարակ, փորում էին հողը և խոհարարների հավաքած դույլով սննդի մնացորդները լցնում մեջը։ Հետո պատգարակով հող էին բերում և ծածկում սննդի մնացորդները՝ պարարտացնելով հողը։ Կոմպոստն արվում էր Հյուսիսային դպրոցի արևելյան թևում, որտեղ գարնանը կտնկենք նոր ծառեր ու թփեր։ Հնարավորություն կունենաք դիտարկելու-տեսնելու պարարտացված հողում աճած բույսի, ծառի փարթամությունը։ Սեպտեմբեր ամսվանից կոմպոստն իրականացնում է Սուսաննա Պետրոսյանը։

Այսօր արդեն մի փոքր այլ ձևով ենք իրականացնում կոմպոստի նախագիծը։Սովորողները սննդի մնացորդները լցնում են տարայի մեջ, որին հետևում է այգեպան Հովհաննեսը։

(20) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>