Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ մարտի 4-ից մարտի 8-ը

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի  լանջեր

Պատասխանատուներ՝ 1-1 դասարանցիներ և Կարինե Խառատյան

08:50՝  Միասնական ունկնդրում՝ 

Միասնական երգերի կատարում

  1.  Հոգևոր երգ` Սուրբ Աստված
  2. Բարի  լույսի զանգեր
  3. Կարկաչա
  4. Չարկ, բոլոճիկ
  5. Զնկլիկ օրոճ
  6. Խնկի ծառը ծաղկել է
  7. Ծառ ծաղկեցավ
  8. Պարերգեր`   Ճոր պար

Միասնական ընթերցումներ

Աղայանական_ռոդարիական ընթերցումներ

Ծիտն ու բազեն

Աքաղաղն ու կտուրը

Զատկական երգերի ուսուցում

Տեքստեր և կարաոկեներ

  1. Կարկաչա

Կրկնակ.

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա՝ թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Ով որ չտա իմ հավկիթներ՝

Մուկն ու կատուն իրենց թթուն,

Ով որ ընձի հավկիթ կտա,

Աստված նրան հազար թող տա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,..

 

2.Չարկբոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

3.Զնկլիկ օրոճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հավարն հասավ վերին թաղ,

Հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան,

Տարան հարի Ապարան:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

  1. Խնկի ծառը ծաղկել է

 

Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

Աղբյուրը` Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

  • Ընթերցում

Եղիշե Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»

 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

  • Միասնական ընթերցում. Կարդում ենք  Թումանյան

 ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԳԱՐՈՒՆ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

(34) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>