Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ 11.03-15.03

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան և ընկերներ

08:50՝  Միասնական ունկնդրում՝ 

Միասնական երգերի կատարում

  1.  Հոգևոր երգ` Սուրբ Աստված
  2. Բարի  լույսի զանգեր
  3. Յալալի
  4. Զնկլիկ օրոճ
  5. Խնկի ծառը ծաղկել է
  6. Ծառ ծաղկեցավ
  7. Պարերգեր`   Ճոր պար, Ջան, գարուն է, Փափուռի
  8. Անգլերեն երգ-Counting together
  9. Ռուսերեն երգ-ПЕСЕНКА-ЗАРЯДКА

Աղայանական — ռոդարիական ընթերցումներ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ԳԻՏԵՔ, ՈՐ ԳԱՐՈՒՆ Է ԱՐԴԵՆ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.

Լսու ՞մ  եք անուշ մի զնգոց-

Գիտե ՞ք,  որ գարուն է արդեն,

Դյութում են շրթերը վարդե,

Սրտերը կրակ են ու բոց-

Գիտե ՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց:

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ
Ու գործի չգնացի`
Կորչի գործը- ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի,
Ամբողջ օրը քնեցի:

 

Տեքստեր և կարաոկեներ

1․ Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:

Ճըղճըղալեն անուշ,անուշ:

 

Առուն հովտեն փախուստ կտա

Գըլգըլալեն անուշ, անուշ

Բարակ հովը կըշնկշընկա

Զըլզըլալեն անուշ, անուշ:

 

Երամ կապած կըռունկնն եկավ

Կըռկըռալեն անուշ, անուշ,

Տաղ կըկարդա քարեն լաքավ

Կըղկըղալեն անուշ, անուշ:

 

2․ Կարկաչա

Կրկնակ.

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա՝ թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա:

Ով որ չտա իմ հավկիթներ՝

Մուկն ու կատուն իրենց թթուն,

Ով որ ընձի հավկիթ կտա,

Աստված նրան հազար թող տա:

Կարկաչա, կարկաչա,

Կարինկաչա, կարկաչա,..

 

3.Չարկբոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Ճաշիկ, դու պաղի,

Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,

Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկի ձուն ներկի,

Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

 

4.Զնկլիկ օրոճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Հավարն հասավ վերին թաղ,

Հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան,

Տարան հարի Ապարան:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

5․Խնկի ծառը ծաղկել է

Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստխո գառ:

Աղբյուրը` Հասմիկ Մաթևոսյանի բլոգ

(27) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>