6 տարեկանների մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով» ուսումնական նախագիծ

Ժամանակահատված — Մարտի 25-27-ը, ժամը 10:00-12:00

Մասնակիցներ — Կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց  ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը (2013թ. ծնված) սովորողները մասնակցում են  ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը: 

«Մուտք կրթահամալիր» ճամբարը կազմակերպվում է մարտի 25-27-ը։
Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը:

Բովանդակությունը.

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • Հեծանվավարություն
  • Տեխնոլոգիա
  • Ագարակ
  • Կառուցողական խաղեր

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ /խուրջին/
  • բրդուճներ+միրգ

Արդյունքում

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական  ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ. (010)73 52 10, 077 78 82 84

(167) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>