Շաբաթ օրը՝ որպես կիսատ գործերն ավարտելու օր

Լավ է, որ կան ընկերներ, ովքեր պատրաստ են իրենց թանկ ժամանակը տրամադրել բնությունը պահպանելուն։

Այսօր շաբաթ է, սակայն իսկական ժամանակն է ուրբաթ օրվա կիսատ մնացած գործը ավարտին հասցնել։ Վահրամ Մարտիրոսյանի հետ սկսեցինք Հարավային դպրոցից, որտեղ կոկիկ կապված-դրված էին պլաստիկի և ստվարաթղթի թափոններով լցված տոպրակները։ Մի երկու րոպեում այն արդեն մեքենայի մեջ էր։ Հաջորդը Մայր դպրոցն էր, որտեղ ստիպված էինք մի քիչ ժամանակ վատնել։ Արևմտյան դպրոցում նույնպես խնամքով տեսակավորված էին պարկերը։ Ընկերների օգնությամբ արագ ավարտեցինք կիսատ գործերը և մեքենան ուղևորվեց դեպի Քլին Լենդ վերամշակման գործարան։ Այսօր մենք աղբանոցից փրկեցինք 15 կգ պլաստիկ և 27 կգ ստվարաթուղթ։

Որպեսզի ռացիոնալ օգտագործենք թե՛ մեր ժամանակը և թե՛ միջոցները, կարևոր է ճիշտ փաթեթավորումը՝ սեղմելով ստվարաթուղթն ու պլաստիկը։ Թափոնների կառավարումը դա մշակույթ է, որը սեբաստացիների համար այլևս անծանոթ չէ և նրանում կայանալու համար ոչ պակաս կարևոր է յուրաքանչյուրիս դերը՝ տեսակավորելիս բարեխիղճ ձևով թափոնը աղբից տարբերակելը։

(41) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>