Նա չէր փոխվել

Ամենակայացած էկոզինվորներիցս մեկի՝ Հենրիկ Կարապետյանի մոտ, վերջերս պասիվություն էի նկատում․ Առավոտները մուտքի մոտ չէի հանդիպում Հենրիկի թափոններով լի պարկերին, նրա հրաշալի տեսանյութերը չէի ստանում էլ․ հասցեիս։  Հարցրեցի․

-Հենրի՛կ ջան, այլևս թափոնները չե՞ս տեսակավորում։

-Տեսակավորում եմ, միսի՛ս Հայկուհի։

-Իսկ ի՞նչ ես անում, դրանք դպրոց չես բերում, կարո՞ղ է այլևս էկոզինվոր չես։

-Չէ՛, միսիս Հայկուհի, պարզապես մեր տան մոտ գտնվող այգում տեսակավորման տարաներ կան տեղադրված։ Տանում եմ այնտեղ, այդպես ինձ ավելի հարմար է։ Ես նաև նոր էկոզինվորի եմ ներգրավել՝ մայրիկիս ընկերուհուն։

-Հենրի՛կ ջան, ուրախացրիր, կարծում էի․․․, լավ, իսկ դու ճշտե՞լ ես՝ ովքեր են տեղադրել տարաները և արդյո՞ք այն վերջում վերամշակման գործարան է գնում։ Եթե՝ ոչ, ապա խնդրում եմ ճշտի՛ր, որ ես ավելի հանգիստ լինեմ։

Մի քանի օր անց Հենրիկը տեսանյութ է ուղարկում։

 

(23) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>