Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Պատասխանատուներ՝ Հայկուհի Հովհաննիսյան և 4-5-րդ դասարաններ

  • Առավտյան ունկնդրում՝

Զատիկ. Ռ. Հախվերդյան

  • Ուրախ մարմնամարզություն.

1

2

Զատկական խաղերգեր  և պարերգեր

Ազգային պարեր՝

Կարդում ենք.

1-3-րդ դասարաններ

  1. Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

 

2. Կասեն մեկ օր, Զատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավ–ճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։

 

4-5-րդ դասարաններ

Թմկաբերդի առումը /հատվածներ/

1.

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

2.

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

3.

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

4.

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

5.

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչ սևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

6.

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

  • Այլ հայտարարություններ
  • Խորհրդատու՝ Հասմիկ Մաթևոսյան

(204) դիտում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով