Հունիսյան մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ

Ժամանակահատված . հունիսի 17-21-ը, ժամը 10:00-12:00

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց  ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը /2013թ. ծնված/ սովորողները մասնակցում են  ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը:

Բովանդակությունը.

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ, խաղիկներ, խաղերգեր
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • Հեծանվավարություն
  • Լող
  • Տեխնոլոգիա. նկարչություն, կավագործություն
  • Ագարակ

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ /խուրջին/
  • բրդուճներ, միրգ

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական  ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Աշխատակարգ․

Հունիսի 17, երկուշաբթի

10։00-10:20 Սովորողների դիմավորում, բարևախաղ

10։20-10։40 Օղակով մարզախաղեր

10։40-11։00 Նախաճաշ

11։00-11։25 Թաց նկարչություն

11։25-12։00 Լող

Հունիսի 18, երեքշաբթի

10։00-10:20 Սովորողների դիմավորում, Ես նվիրում եմ․․․

10:20-10։50 Խաղերգերի ուսուցում

10։50-11։10 Նախաճաշ

11։15-12։00 Լող

Հունիսի 19, չորեքշաբթի

10։00-10։10 Սովորողների դիմավորում

10։10-10:45 Աշխատանք կավով․ Ես

10։50-11։05 Նախաճաշ

11։10-11։30 Խաղերգերի ուսուցում

11։30-12։00 Լող, հեծանվավարություն

Հունիսի 20, հինգշաբթի

10։00-10:10 Սովորողների դիմավորում

10։15-11։30 Քայլք դեպի Ագարակ

11։30-12։00 Լող, հեծանվավարություն

Հունիսի 21, ուրբաթ

10։00-10:10 Սովորողների դիմավորում

10:15-10:35 Ուրախ օտար լեզու  “Boom Chicka Boom”

10:35-10:55  Խաղերգերի ուսուցում

11։00-11։10 Նախաճաշ

11:10-11:40 Լողափնյա մարզական խաղեր

11։40-12։00 Լող, հեծանվավարություն

Ճամբարի ղեկավար՝ Կարինե Մամիկոնյան, օգնական՝ Մանուշակ Աբրահամյան

Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ. 010 73 52 10, 077 78 82 84

(132) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>