Լողուսուցում. ես կարողանում եմ

1.2 դասարանի սովորողները շաբաթը մեկ օր,  մեկ ժամ տևողությամբ  մասնակցում են լողուսուցման պարապմունքի: Նշեմ, որ լողը սովորողների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով  կոփվում ենք, լողալու հմտություններ ենք ձեռք բերում։  Կարևորում ենք սովորողների հիգիենան ու ինքնուրույնությունը: Սովորողներն արդեն  ինքնուրույն հագնում են լողազգեստները, ռետինե հողաթափերը, ջրային գլխարկներն ու  ակնոցը։ Լողավազան մտնելուց առաջ անպայման անցնում ենք ցնցուղարանով, հետո նոր մտնում լողավազան:  Կատարում   ենք նախավարժանք և զարգացնում մկանները։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք ցնցուղարանով  և կազմակերպում զգեստափոխումը: Սովորողների մեծամասնությունն արդեն լողում է առանց փրկօղակի և թևիկների, մի քանի սովորողներ էլ փորձում են լողալ ջրային թևիկներով:

Արդյունքները  կարող եք տեսնել՝ տեսանյութում:

(42) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>