Ցանցային նախաձեռնություն․ Փրկությունը Բիոլճակի վերակառուցման մեջ է

Մայիսի 18-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի դասավանդող Մարգարիտա Նավոյանն իր 25 սովորողներով մասնակցեց Մայիսյան 14-րդ հավաքին՝ Բլեյան բաց ցանցի ներկայացման ամփոփմանը։ Ներկա էին նաև

Փարաքարի մանկապարտեզի դաստիարակները, համայնքի «Բարեկարգում Տնօրինություն»-ի տնօրեն Վահե Մովսիսյանը և Թաիրովի հիմնական դպրոցի դասավանդողները։ Մարգարիտա Նավոյանը՝ Ինֆորմատիկայի դասավանդող, Փարաքար համայնքի բնակիչ, ակտիվորեն ներգրավվեց «Գետը համայնքում» նախագծում և անմիջապես արձագանքեց Փարաքարում՝ Հրազդան գետի ոռոգման ջրանցքի, կեղտոտ ու խցանված առուների խնդիրներին, որոնց առաջացման պատճառներից մեկն է համայնքում կոյուղու բացակայությունը։ Այս ամենին սեբաստացիների ներգավվածությանը տիկին Նավոյանը տեղեկացել էր Դպիրի հոդվածներից մեկից, ուստի, վստահելով մեզ, տեղեկացրեց և խնդրեց բարձրաձայնել իրենց թաղամասում ժամեր առաջ ծագած խնդրի մասին։ Անմիջապես մեկնեցինք Փարաքարի Միջին դպրոցին կից թաղամաս, որտեղ կոյուղին դուրս էր եկել և լցվել մարդկանց բակերն ու տները։ Բնակիչները վստահեցնում էին, որ նախկինում Բիոլճակի առկայությունը զերծ է պահել նման խնդիրներից։ Վահե Մովսիսյանը ևս հաստատեց այդ փաստը և տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարը սուբվենցիա ծրագիր է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ Բիոլճակը վերականգնելու վերաբերյալ։ Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքին որպես նվիրատվություն վերադարձրել է Բիոլճակը և առաջարկել, որպեսզի համայնքի ղեկավարը Բիոլճակի վերականգնման համար ներկայացնի սուբվենցիա ծրագիր, դա մենք գիտեինք ՀՀ վարչապետի վերջին նամակից։ Այդ մասին մանրամասն՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Բիոլճակին» նյութում։
Մայիսի 21-ին սեբաստացի սովորող-լրագրողների հետ կայցելենք Փարաքարի Միջին դպրոց և կներկայացնենք «Գետը համայնքում» նախագիծը՝ մասնավորապես Շադրլու ջրանցքի և Բիոլճակի խնդիրները։ Երկրորդ նախագիծը, որը ևս ներկայացնելու ենք, «Թափոնների կառավարում» նախագիծն է, քանի որ տեսակավորելով աղբը՝ թափոնը, և հանձնելով վերամշակման, նվազեցնում ենք թե՛ աղբի քանակը, թև՛ մաքուր ենք պահում ջրանցքներն ու առուները, որոնք կոյուղուց տասնապատիկ անգամ ավելի մեծ վնասներ են պատճառում բնությանն ու բնակչին։

 

 

(53) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>