Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ-Թուխ Մանուկ

Մայիսի 31-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները մեկնեցին Լուսագյուղ, հաղթահարելու Թուխ Մանուկ տանող բարձունքը: Ճամփորդությունից առաջ նախօրոք պարզել էինք, թե ինչ եղանակ է լինելու, սովորողները պատմել էին նաև  իրենց ճամփորդական հանդերձանքի, ճամփորդական ուսապարկի պարունակության, ինչպես նաև ճամփորդական կանոնների մասին:Հյուսիսային դպրոցից ճանապարհ ընկանք ժամը՝ 10։00-ին։  Դեպի Լուսագյուղ ճանապարհը, որը տևեց մեկ ժամից ավելի, սովորողների հետ  անցանք համբարձման և հարսանեկան երգեր երգելով։Տեղ հասնելուն պես նախաճաշեցինք և թռվռալով ճանապարհ ընկանք։ Բարձունքը հեշտությամբ հաղթահարեցինք։ Եկեղեցում երգեցինք մանուկների «Հայր մերը», միասին տերունական աղոթք կարդացինք, իսկ եկեղեցու բակում հարսանեկան երգեր երգեցինք։Բնության գրկում խաղացինք, վազվզեցինք, խնամեցինք միջավայրը, իսկ սովորողների մի  խումբ էլ տարված էր միջատներով։ Վերադարձանք Երևան՝ բարձր և ուրախ տրամադրությամբ։

Նյութը՝ այստեղ

(66) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>