Շադրլուն կմաքրվի, կունենա կամրջակներ

Այսօր՝ հունիսի 13-ին, բնապահպանական նախագծերով միմյանց հարազատ դարձաց մի խումբ սեբաստացի ճամբարականներ և Փարաքարի Միջնակարգ դպրոցի սովորողներ հանդիպեցին Շադրլու ջրանցքի մոտ՝ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում։ Հանդիպումը լավ առիթ էր նաև միմյանց շնորհավորելու՝ Կառավարության կողմից Բիոլճակի վերակառուցման նախագծի ընդունման համար։ Դպրոցականները ջրանցքի երկայնքով իրականացրեցին մաքրման աշխատանքներ, զրուցեցին բնակիչների հետ։ Տաթև Աթոյանը ոգևորեց ցուցանակների և կամուրջների էսքիզներ անել և ներկայացնել Փառատոնի ցուցահանդեսին։

Փարաքարի դպրոցականներն իրենց ուսուցչուհու՝ Մարգարիտա Նավոյանի հետ, մինչև ջրանցքի մոտ գալը, իրականացրել էին Թափոնների կառավարում նախագիծը՝ ընտանիքներով հավաքած պլաստիկ շշերը բերել և լցրել են իրենց դպրոցի մոտ տեղադրված տեսակավորման տարայի մեջ։ Նրանք պատրաստվում են իրենց դպրոցի նկուղներից մեկը պատրաստել որպես թափոնների պահոց և ժամանակ առ ժամանակ անձամբ թափոնն ուղարկել վերամշակման գործարան։

Տեսաձայնագրեց Մարգարիտա Նավոյանը

Շադրլու ջրանցք՝ տեսաձայնագրեց Տաթև Աթոյանը

(107) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>