Նամակ կռվախաղողին

Սիրելի՛ խաղողի թարմա,

Ների՛ր այս տապին քեզ հինգ օր ծարավ պահելու համար։ Չէ, չմտածես, թե ինչ որ մեկից վախեցանք, պարզապես մեր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը՝ Արման Բարխուդարյանը, մե՜ծ ցանկություն էր հայտնել քեզ անձամբ ջրելու և քո շուրջը երկաթյա կարկաս հավաքելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ նա էլ է անհամբեր սպասում ձեր հանդիպմանը․ միգուցե դիզայինե՞րն է քեզ համար պերճաշուք կարկաս նկարում, երկա՜ր, մանրակրկի՜տ։ Ինչևէ, թույլ տուր քեզ այս անգամ էլ ճամբարականները ջրեն։ Իսկ կարկասիդ համար, խոստանում ենք, երկար սպասեցնել չենք տա և շուտով դու կուղղես քո կորացած մեջքը։

Սիրով՝ SOS ծառայություն

(26) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>