Տոնական ընդհանուր պարապմունքներ

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման ուղեցույց

Օր՝ նոյեմբերի 22-26

Ժամ՝ 9.00-9.20

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Մասնակից խմբեր

  • 5,6-տարեկաններ-Թատրոն տանիք կամ Արտասահման
  • 2-3-րդ դասարաններ-Ներքին բակ, կամ Մարզասրահ
  • 4-5-րդ դասարաններ-Դեպի լյառն Մասին, կամ  Երաժշտության սրահ

Պատասխանատուներ՝ դասվարներ, առարկայական դասավանդողներ

Ծրագիր

«Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագծով երգեր, պարեր, ասիկներ

  1. Հարի խնոցիբառեր
  2. Հա ձձում, հա կարագբառեր
  3. Հալել եմ եղըբառեր
  4. Նոր եմ նոր մածուն մերելբառեր
  5. Ադեն մածուն մերել էբառեր
  6. Վարդանուշբառեր
  7. Հոպա, զարկե ու քելեբառեր
  8. Կթի երգբառեր
  9. Իլիլի դիլիլիբառեր
  10. Տիկ զարկեմ, եղ հանեմբառեր
  11. Արցախի խնոցու երգ՝ Խնեցեբառեր
  12. Խնոցու երգբառեր

Պարեր

Խնոցի-ասիկ

– Խնոցին  հա  հարեմ:
Շալակեմ` սար  հանեմ:
– Խնոցին  հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա  հարեմ:
Շալակեմ` դաշտ  տանեմ:
– Խնոցին հա  հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

  • Խնոցի-ասիկ

Խնոցի,Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի

  • Խնոցի-ասիկ

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

  • Խնոցի-ասիկներ

Խնոցի, հարեցի

Մածուն արա ծախեցի

Տարա բազառ ծախեցի

Յասմիկին չտւեցի։

  • Խնոցի-ասիկներ

Խնոցի հարեցի

Մեջտ մածուն լցրեցի

Մի լավ տարա բերեցի

Համով կարագ հարեցի

Կարագը տամ Արփիին

Թանն էլ պահենք՝ մեծ պապին:

  • Հարի, հարի, ա՜ խնոցիասիկ

Հարի, հարի, ա՜ խընոցի,

Մեչըտ ա պյարի, ա խընոցի,

Եղըն ու շորը ինձ, ըլի,

Շիջուկը՝ ում ուզես ըլի:

Եղը տանեմ, տաշտ դընեմ,

Տիկը հանեմ, հանդը ղարկեմ,

Մերը հալի, ըմանի,

Սուփ Սըրքըսին փայ հանի:

(12) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>