Օգոստոսյան մուտքի ճամբար

1-5-րդ դասարանցիների

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբար

Ժամանակահատված․ օգոստոսի 26-28, ժամը 10։00-13։00

Մասնակիցներ. կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր» ճամբարը բաց է։ Կրթահամալիր ընդունվելու համար սովորողը մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը:

Բովանդակությունը.

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք, երգ-պար-պարերգ
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • Մեդիահմտություններ
  • Հեծանվավարություն
  • Լող
  • Տեխնոլոգիա. նկարչություն, կավագործություն
  • Քայլարշավ, շրջայց դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ (խուրջին)
  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • բրդուճներ, միրգ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղինակային մանկավարժության միասնական  ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Ճամբարի ղեկավար՝ Մանուշակ Աբրահամյան, օգնականներ՝ Անուշ Թորոսյան,  Ռիմա Քեքեջյան

Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ. 010 73 52 10, 077 78 82 84

(122) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>