Կրթական պարտեզ՝ իմ արվարձանում

Փարաքարի Շառլ Ազնավուր փողոցի մի հատվածում արդեն վայելում ենք կրթական պարտեզում աճեցված խաղողի պտուղը։ Այն աճեցրել և խնամում է իմ ընտանիքը, սակայն հողատարածքը պատկանում է ուրիշին, իսկ արդեն խաղողի բերքը՝ թաղամասի բնակիչներին և անցորդներին։ Արդեն պատկերացնում եմ, թե ինչ գեղեցիկ թաղամաս կլինի, երբ աջից ու ձախից ձգվեն խաղողի վազերը։ Հարևաններից մի քանիսը տեղեկացված են «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» և «Կանաչ ցանկապատ» նախագծերին և ոգևորված։ Նրանց ներգրավմամբ կիրականանա «կանաչ» թաղամաս ունենալու երազանքը, իսկ փողոցը արժանի կդառնա իր անվանը։ Նման փողոցում ապրող բնակիչներին միասնական խաղողից գինի պատրաստելու գաղափարը կջերմացնի ու կմիավորի  նոր, առաջադեմ գաղափարների շուրջ։

(17) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>