Ընդհանուր պարապմունքի կազմակերպման ուղեցույց

Օր՝ մարտի 14-18

Ժամ՝ 9.00-9.15

Վայր՝ Հյուսիսային դպրոց

  • 5, 6-տարեկաններ-Արտասահման. պատասխանատուներ՝ դասվարներ
  • 2-3-րդ դասարաններ-Մարզասրահ. պատասխանատուներ՝ դասվարներ
  • 4-5-րդ դասարաններ-Երաժշտության լաբորատորիա. պատասխանատուներ՝ կազմակերպիչներ, առարկայական դասավանդողներ

Ծրագիր

Առավոտյան մարմնամարզություն

Ուսումնական ժամերգություն նախագծով

  •  Այսօր ձայնն Հայրական
  • Քրիստոս հարյավ

Գովք բնության, ծառ ու ծաղկի նախագծով

  • Բարի լույսի զանգեր
  • Ախ ինչ լավ են սարի վրա
  • Ախ գարուն է
  • Սար, սար
  • Ծառս ծաղկեցավ
  • Խնկի ծառը ծաղկել է
  • Մեր դռանը խնկի ծառ
  • Կանաչացավ ծառն ի խնկին

Պարերգեր նախագծով

  • Նարըմ, նանայ
  • Հոպա, զարկե ու քելե
  • Դերիկո, հոյ նար
  • Հոյ, Նարե
  • Հոյ, Նար
  • Հեյ Նարե
  • Հոյ Նար, նար
  • Կուժն առա

Զատկական երգեր նախագծով

  • Զնկլիկ
  • Զարկ բոլոճիկ
  • Ճոր պար
  • Կարկաչա

Ազգային պարեր

  • Էջմիածին
  • Մածուն
  • Կարնո քոչարի
  • Ապարանի գյովնդ

Միասնական ընթերցում

  • Թումանյանից, Աղայանից, Աթ. Խնկոյանից

Սասնա Ծռեր( հատվածներ)

***

Հա՛յրիկ թագավոր,

Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝

էրթանք Հիլի, աղբրներու վերան զբոսանք.

Ման գանք չուր իրիկուն,

Իրիկուն դառնանք, էրթամ իմ տեղ:

***

Գնացին, էլան սարի վերև,

Էնտեղ նստան բլրի  վերա, կերխում արին,

Հետո ման էկան, տեսան Կապուտ ծով.

Գնացին ծովափ սեյր անելու:

***

Իրիկուն որ տի դառնար, տուն գար

Ծովինար ասաց աղջիկներուն.

— Աղջի՛կներ, դուք գնացեք, ման էկեք,

Ես էրթամ, քիչ ջուր խմեմ:

***

Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.

Նայեց, տեսավ ծովին ծեր չկա:

Շատ նեղացավ աղջիկն ման գալով,

Էնոր ծառա շատ ծարվեցավ,

Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.

***

— Էս ծովի ջուր շատ աղի է:

Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,

Ես խմեի, սրտիս պապակն անցներ:

— Աստվածդու մեկ ադբուր էստեղ բուսցես

Մեկ էլ ինձի լուս ու ճար անես: 

***

Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,

Մի շատ համեղ ջուր դուրս էկավ:

***

Մի բուռ լիք ջուր խմեց,

Սեկ էլ՝ մի բուռ կիսատ:

Աղբուրըն ցամաքավ:

Էդ էրկու բուռ ջրից հղացավ:

***

Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,

Ինը րոպե որ թամամավ,

Էնոր ժամանակ լրացավ,

Էրկու տղա բերեց:

***

Մելքիսեթ քահանան էկավ,

Թոնդրան վերա կնքեց.

Ջոջ տղի անուն դրեց Սանասար,

Պստիկին՝ դրեց Բաղդասար։

Ընդհանուր պարապմունքների պատասխանատուները ներկայացված ցանկից ընտրում են իրենց տարիքային խմբերին համապատասխան երգեր, պարեր, ընթերցումներ:

(85) դիտում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով