Սիրելի սովորող, ծնող, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում, մարտի 22-23-ին գործելու է «Մուտք կրթահամալիր» գարնանային ճամբարային ծրագիրը: Գարնանային ճամբարի ընթացքում սովորողները  կծանոթանան դասավանդողների, դասընկերների հետ, բաց ուսումնական միջավայրում կմասանկցեն տարբեր ուսումնական գործունեությունների, կճանաչեն կրթահամալիրը:

Ծնողների համար կգործեն մանկավարժական բաց ակումբներ, որոնց ժամանակ դպրոցների ղեկավարները կներկայացնեն կրթական ծրագիրը, ուսումնական պլանը, կրթահամալիրում գործող ծառայությունները, կպատասխանեն հետաքրքրող, հուզող հարցերին:

6 տարեկանների Մուտքի ճամբարը՝ մարտի 22, 23, ժամը՝ 10:00-12։00։

Ծրագիրը՝ հղումով։

Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան

 

(94) դիտում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով