Ճամբարի կարգ
Բացօթյա լողավազաների կազմակերպման կարգ

Հունիսի 13-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներում մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, լողափնայ բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները։ Ճամբարին կարող են մասնակցել 6-11 տարեկան երեխաները կրթահամալիրից և ոչ միայն։

Ճամբարի հնգօրյա ուղեգրի արժեքը 15․000 դրամ, իր մեջ ներառում է երկանգամյա սնունդ, ուսումնական, հետաքրքիր նախագծային առօրյա, լող բացօթյա լողավազանում։ Յուրաքանչյուր շաբաթվա համար ճամբարի պետը հրապարակում է իր աշխատանքային նախագիծը։

Հարցերի դեպքում մոտենալ Հյուսիսային դպրոցի գրասենյակ, հասցե՝ Րաֆֆի 69/1 կամ զանգահարել՝ 0170 73 52 10 հեռախաոսահամարին։

 

Ճամբարային գործունեություններ

  • Բացօթյա լող, լողափնյա խաղեր
  • Մարզական խաղեր, հեծանվավարություն
  • Մաթեմատիկական, տրամաբանական, կառուցողական նախագծեր
  • Լեզվական, ընթերցողական նախագծեր
  • Հայրենագիտական, համագործակցային ճամփորդական նախագծեր
  • Երաժշտական, թատերական նախագծեր, ներկայացումներ, համերգներ
  • Տեխնոլոգիական , միջավայրի ձևավորման աշխատանքներ
  • Պարտիզպուրակային գործունեոթյուն
  • Հարսանեկան ծեսը՝ ուսումնական նախագիծ

 

Ճամբարի պատասխանատուները և ժամանակացույցը՝

13․06-17․06 Նարե Արիստակեսյան

20․06-24․06 Նարե Արիստակեսյան

27․06-01․07 Անժելա Բլեյան

04.07-08.07 Մանե Հարությունյան

11․07-15․07 Սոֆյա Մամյան

18․07-22․07 Նարինե Պողոսյան

25․07-29․07 Ազնիվ Մանուկյան

01․08-05․08 Սուսաննա Պետրոսյան

08․08-12․08 Անահիտ Կիրակոսյան

15․08-19․08 Անահիտ Կիրակոսյան

(530) դիտում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով