Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Ժամանակահատված. հունիսի 21-23, ժամը 10:00-13:00
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան
Օգնականներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սուսան Պետրոսյան
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
Նախագիծ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար 1-ին դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- ուսապարկ
- բրդուճներ, միրգ
- ջուր
- լողի պարագաներ
- գունավոր մատիտներ
- արևապաշտպան գլխարկ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Աշխատակարգը՝ հղումով:
(67) դիտում