Ճամբարային առօրյան շարունակվում է: Հյուսիսային դպրոցի ճամբար այցելեցին 11 ճամբարական: Օրը սկսվեց ակտիվ ճամբարականներին վայել մարմնամարզությամբ, վազքով, խաղով:
Առավոտը լավագույն ժամանակն է նաև մեր ճամբարը խնամելու, բույսերը ջրելու և իհարկե ճամբարներն իրար կապող տարածքներում թափոնների տեսակավորման աշխատանքներին մասնակցելու համար:
Իսկ անմիջապես այս պատասխանատու գործերից հետո շտապում ենք ծիսական, հարսանեկան երգ ու պար սովորելու, չ՞է որ ամբողջ օրը այս երգերը ուղեկցելու են փոքրիկ ճամբարականներին: Ծրագրում նաև լող և սպասված ֆուտբոլային խաղ:
Օրվա տեսանյութը՝ այստեղ
(10) դիտում