
Մեծ խնդիր է նորից ապրել․․․ապրել ու ապրեցնել, նորից կյանքի գալ․․․արթնություն ապրել։ Ապրեցնելու առանցքում էլ հոգատարությունն է, հնարավորինս թոթափել ընկճվածությունը, սկսել ապաքինումը և դառնալ օգտակար։ Հարության տոնից հետո, նրա խորհրդով Հյուսիսային դպրոց-Գեղարվեստը շարունակում է ընդհատում չունեցող Հոգատարության նախագիծն այս անգամ «Ձոն հոգատարության» խորագրով, մայրիկատոնով։ Մանկավարժության խտանյութով՝ առանցքում լիքը արժեքներ, կարողություններ, հմտություններ տեխնոլոգիայի, արվեստանոց-լաբորատորիաների, երաժշտության-համերգի ստեղծումով, հանգանակությամբ։ Հասույթը պիտի փոխանցվի Ավետարանոցի մեր հայրենակիցների՝ Համբարձումյանների ընտանիքին, ովքեր Ասկերանում ավարտին են մոտեցնում տան կառուցումը։
Ավելին՝ Քնարիկ Ներիսիյանի բլոգում
(12) դիտում
Սոցիալական պրոֆիլներ