Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման ուղեցույց

Օր՝ մայիսի 3-7

Վայր՝ Հյուսիսային դպրոց

  • 5 տարեկաններ, 1-ին դասարաններ՝ Ներքին բակ․ պատասխանատուներ՝ դասվարներ, Ջուլի Ղազարյան
  • 2-3-րդ դասարաններ` Թատրոն-տանիք․ պատասխանատուներ՝ դասվարներ, Միլենա Մանուչարյան, Քրիստինե Լևոնյան
  • 4, 5-րդ-Դեպի լյառն Մասիս.  պատասխանատուներ՝ Ռիմա Քեքեջյան,  Քրիստինե Շահբազյան, Անժելա Բլեյան

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք

Ծրագիր՝

Առավոտյան ունկնդրում՝ «Համբարձման ծիսական երգեր»

Շարականներ

«Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

 «Հիշեա տեր»

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա

Համբարձման երգեր՝ Հե՜յ, իմ ՆազանՎիճակի երգԱ՜յ, արևը, արևը, Հո՜յ, Մայրամ, Մայրամա

Հակաբացիլ Կոմիտաս երգեր՝ Կաքավի գովքը, Այբ, բեն, գին, Մանուկների հայր մեր, Հոյ Նազան, Սոնա յար

Պարերգեր՝ Թոն կուգա վերևից, Կռունկ ծափ տուր, Ախ, գարուն է, Երևան բաղ եմ արել,

Միասնական ընթերցումներ

Հատվածներ “Հազարան հավք”-ից

Կտրիճ տղերք, նժույգ նստեք, զենքերն առեք,  

Կախարդական աշխարհքը գնացեք,  

Հազարան Հավքը գտեք, բերեք 

 որ մեր Այգում հավքը  երգի, 

 փուշը վարդ դառնա, գազանը` մարդ: 

*** 

Ես չեմ եկել թևով թռչունի,
Ոչ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մեկն էն ուժը չունի,
Թռել եկել եմ ես քո կարոտով: 

*** 

Խոր ծովեր անցա.
Անդունդներ թռա: 

Հաղթեցի դևին
Սև-սև քարերին.
Հաղթեցի անմահ չորս տարերքներին… 


***
Չի երգում առանց քեզ Հավքը Հազարան
Չի թափում բուրյան վարդը երկնքի.
Այգիս մացառ է, ու մարդիկ` գազան:

Արի, աննման, չքնաղ Տիրուհի,
Որ Հավքդ երգի հազարան խաղով
Փուշը վարդ փոխի երգով թովչական
Ու գազանը` մարդ- հոգով բանական: 

***
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք: 

(56) դիտում

Թողնել արձագանք

Դուք կարող եք օգտագործել HTML թեգեր և ատրիբուտներ: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>